Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Այցելություն Ծիծեռնակաբերդ

Այցելություն Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ռեկտոր Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

 

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին և գլուխ խոնարհեցին անմեղ նահատակների հիշատակի առաջ:

 

Ոգեկոչվեց ցեղասպանության զոհերի հիշատակը


Նախօրեին համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Արմենուհի Ղամբարյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում էր կազմակերպել: Ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները, վերաբացելով մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը, ապրողաց կոչ արեցին արարելով ու նոր նվաճումներով հաղթահարել Մեծ եղեռնի հսկայական ցավը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ